ՔԻՉ ԱՌԱՋ ՏԽՈՒՐ ԼՈՒՐ ՀԱՄՈՎ ԶԱՌԱՅԻՑ

Իմ զրուցակիցն է Համով Զառան: - Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը: Մեր Նոր տարին,- պատմում է Զառա Արամյանը,- սկսվում Սուրբ ծննդից: Սուրբ ծնու՛նդն է կարևոր, որ հասարակությունը շուռ գա խրախճանքի սեղանից ու իր մեջ ամբարած հոգևոր արժեքները թանկ ծովաքարերի նման երևան հանի: Իսկ Նոր տարուն ընդունում ենք սիրով, ջերմությամբ ու ավելի շատ մեր սեղանի հյուրը լինում է ուրախությունը: Իսկ ա՜յ Սուրբ ծնունդը յուրահատուկ է: Վաղը ժամը 17: 00- ին ընտանիքով եկեղեցի ենք գնալու, ներկա կլինենք եկեղեցու ժամերգությանը, ողջ ծիսական արարողությանը: Ես այդտեղ չեմ լինի այն Զառա Արամյանը, ում ճանաչում եք: Ծնկի կիջնեմ աշխարհիկ մեղքերի մեղայականով՝ ինչպես իմ Հոր առաջ ու կստանամ հոգևոր օրհնություն, որն ինձ ապրելու, արարելու, սիրով լցվելու ու բաշխելու հնարավորություն է ընձեռում: Նույնը կանի իմ ընտանիքը: Իսկ նկա՞ր չունեք եկեղեցում,- հարցրի: -Երբեք չենք նկարվում: Զայրանում եմ, երբ գալիս են հոգևոր տաճար՝ նկարվելու համար: Դա, ո՞նց ասեմ, խիստ անձնային հոգեվիճակ է և չի կարելի նկարվել… Հասմիկ Բաբաջանյան Նյութի աղբյուրը ` hraparak.am
скачать dle 11.0фильмы бесплатно